Զարմանալիորեն գեղեցիկ, թեթև, հարուստ գունա-երանգային գամմայով է աչքի ընկնում մոդեռնի ժամանակաշրջանի կանացի նորաձև կոստյումը 1890-ական թթ: Դա կանացիության ու նրբաճաշակության ժամանակաշրջանի սկզբի ազդագիրն էր, շքեղ ու նուրբ աքսեսուարների ու ներքին սպիտակեղենի ժամանակաշրջանը, որպես կարևոր բաղադրատարրը ընտրված կերպարի ու ոճի: Կանացի շրջազգեստի S-աձև գիծը ձևավորվեց կոնքի մի փոքր բարձրացման, զգեստի հետնամասի տյուրնյուրի ստեղծման ու այլ աքսեսուրայաին մանրուքների հաշվին, որոնք կոչված էին նրբագեղություն ու խորհրդավորություն հաղորդելու կնոջը: Յուրաքանչյուր զգեստ կամ դրա որևէ տարր կարվում էր ձեռքով, զարդարվում մետաքսե երիզակտորով կամ ճոխ ժանյակով ու հիանալի նախշերով: Հասարակության մեջ կանայք կրում էին հյուսքեն զուգագուլպաներ ու կորսետներ, իսկ տնային հագուստն աչքի էր ընկնում “կանգնած օձիքով” կամ ավելի համեստ հյուսքեն ժանյակով: Կնոձ երեկոյան զգեստները աչքի էին ընկնում խորը կտրվածքներով, զարդարվում էին մետաքսե երիզակտորով. գործնականում բոլոր շրջազգեստներն ունեին շլեյֆներ, ու կարճ կցաձեռնոցներ: Ցերեկային շրջազգեստները շատ ավելի զուսպ էին, իսկ համեստությունը լրացվում էր մորթե ուսնոցներով, ժակետներով, բլուզները լրացվում էին գեղեցիկ երիզագույցներով և որպես կանոն շրջազգեստի փեշի տակից երևում էր ներքին կիսազգեստի փեշը, որը պետք է լիներ անպայման մուարից, բրոշե-մետքսից կամ սյուրի կտորներից: Քանի որ բոլոր շրջազգեստները որպես կանոն ունեին լայն թևքեր, ապա կանայք գնում էին նաև վերանզգեստներ, որոնք չէին փչացնի իրենց հիմնական զգեստի գեղեցկությունն ու ճոխությունը: Որպես կանոն դրանք մանթոներն էին ու ուսնոցները, որոնք ունեին շքեղ ժանյակներ ու աչքի էին ընկնում դիզայնի ու գույնի բազմազանությամբ: Զգեստի լրակազմը լրացվում էր ժանեկազարդ ամպհովանիով, փոքրիկ պայուսակով և հիացմունք առաջացնող գլխարկով, որոնց մի մասը այնքան հիանալի տեսք ունեին, որ արդեն նոր դարասկիզբը դարձավ “գլխարկների բում”-ի ժամանակաշրջան` նույնիսկ որոշ ծիծաղաշարժ ձև ու տեսք ընդունելով:



