1in.am-ը գրում է.
Հնդկաստանում ամուսինը երեք տարի կնոջը լոգարանում փակված է պահել: Այս պատիժը նա մտածել է այն բանից հետո, երբ նրա հարազատները փոքր օժիտ են հավաքել, իսկ կինը որդու փոխարեն աղջիկ է ունեցել: Երբ կնոջը ազատ են արձակել, նա երկար ժամանակ չի կարողացել բացել աչքերը, քանի որ հետ է վարժվել լույսից:
India Today-ի հաղորդմամբ՝ ոստիկանները 25-ամյա կնոջը ազատ են արձակել սեպտեմբերի 7-ին: Նա պատմել է, որ ամուսինն ու նրա հարազատները նրան լոգարան են գցել և փակել դուռը:
«Նրան թույլ չեն տվել տեսնել երեխային: Ժամանակ առ ժամանակ կերակրել են իրենց սեղանի թերմացքներով: Այսպես ամուսնու հարազատները վրեժխնդիր են եղել քիչ օժիտի և աղջիկ ծննդաբերելու համար»,- պատմել է ոստիկանության սպան:
Կնոջն արգելել են հանդիպել հարազատների հետ, իսկ վերջիններիս թույլ չեն տվել ներս մտնել: Կնոջը փրկել են միայն այն բանից հետո, երբ նրա հայրը բողոքել է տեղի իշխանություններին: Դրանից հետո քրեական գործ է հարուցվել:
Կնոջը ազատելուց հետո նա միանգամից ցանկացել է տեսնել դստերը, սակայն արդեն երեք տարեկան երեխան նրան չի ճանաչել: Ոստիկանությունը ձերբակալել է հնդկուհու ամուսնուն և սկեսրայրին: Սակայն նրանց նկատմամբ մեղադրանք առայժմ չի առաջադրվել: