ibnuca77mRzIGalaTV.am-ը գրում է.

Ամենահաջող ապրանքանիշերից մեկն աշխարհում Hello Kitty անվամբ հայտնվել է 1974 թվականին: Եվ դրանից հետո սպիտակավուն կատվիկը կարմիր ժապավենակապով չի դադարում գումար կորզել աղջիկների, կանանց ու աստղերի գրպանից: Kitty-ին կարելի է հանդիպել փափուկ խաղալիքների եւ ոսկերչական իրերի ձեւով, նրանք հայտնվում են պայուսակների, վերնաշապիկների, մասնավոր ինքնաթիռների, դպրոցական տետրերի վրա, կարճ ասած՝ ամենուր:

Այս տարի Sanrio-ի բաժնետոմսերի արժեքը կրկնապատկվել է` հասնելով 52 շաբաթական գագաթնակետին: Անցյալ ֆինանսական տարում ընկերությունը վաստակել է 74,25 միլիարդ իեն (898.6 մլն դոլար):


Sanrio-ի հիմնադիր Սինտարո Ցուձին այժմ 85 տարեկան է, ձեւականորեն նա շարունակում է մնալ նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնում: Բայց ընկերության փաստացի կառավարումն իրականացնում է նրա որդին` 61-ամյա Կունիխիկո Ցուձին:

Հայտնի Kitty-ի ստեղծողի մանկությունը տխուր ու միայնակ է եղել: Նրա մայրը մահացել է, երբ տղան ընդամենը 13 տարեկան էր, իսկ հարազատները նրա հանդեպ այնքան էլ փափկանկատություն չէին ցուցաբերում: Ուսումն ավարտելուց հետո Սինտարոն քաղաքացիական ծառայության է անցել, բայց պաշտոնյայի դերը նրան արագ ձանձրացրել է, եւ 33 տարեկան հասակում նա որոշում է իր ուժերը փորձել բիզնեսում:

1960 թվականին Ցուձին հիմնադրում է Yamanashi Silk Company-ն («Յամանասիի մետաքսի ընկերություն») մեկ միլիոն իեն գրանցված կապիտալով: Ընկերությունը զբաղվում է մետաքսե ապրանքների եւ լողափի ռետինե սանդալների վաճառքով: Իսկ 1962 թվականին Ցուձին իր ապրանքների համար մտածում է առաջին ֆիրմային նկարը` ելակը:
Այնուհետեւ եղան եւս մի քանի բավականին գրավիչ եւ հայտնի նկարներ, բայց Ցուձին ցանկանում էր գտնել մի կերպար, որը դուր կգար բոլորին, փոքրից մինչեւ մեծ: Երկարատեւ կասկածներից եւ բազմաթիվ տարբերակներից հետո ծնվեց այն, ինչն այսօր կարելի է համարձակ անվանել Ճապոնիայի խորհրդանիշերից մեկը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել