Replik.am-ը գրում է.

Երկու օր առաջ վերջապես հաստատվեց այն փաստը, որ Քեյթ Միդլթոնը հղի է և պատրաստվում է երկրորդ երեխան նվիրել արքայազն Ուիլյամին: Թագավորական ընտանիքին այս փաստի առթիվ  արդեն հասցրել են շնորհավորել շատ հայտնիներ, այդ թվում նաև ընտանիքի ընկեր Դևիդ Բեքհեմը:

Երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ Բեքհեմը կատակել է` ասելով. «Քանի դեռ նրանք երեխային են սպասում, նրանք հաստատ ավելի շատ ժամանակ պետք է տրամադրեն քնելուն»:

Բացի դրանից 39-ամյա ֆուտբոլիստը նշել է, որ արդեն մի քանի տարի է ինչ ճանաչում է Ուիլյամին ու Քեյթին և կարող է ասել, որ նրանք հիանալի մարդիկ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել