A-U.N.-chemical-weapons-expert-wearing-a-gas-mask-holds-a-plastic-bag-containing-samples-from-one-of-the-sites-of-an-alleged-chemical-weapons-attack-in-the-Ain-Tarma-neighbourhood-of-Damascus-in-this-August-291in.am-ը գրում է.

Սիրիայում քիմիական զենքի հնարավոր օգտագործման փաստերի հայտնաբերման գործով ՔԶԱԿ-ի առաքելությունը այդ տեղեկության «վստահելի ապացույցներ» է գտել: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով կազմակերպության հայտարարությանը:

«Նկարագրությունը, ֆիզիկական բնութագիրը, գազի բնութագիրը, դրա ազդեցության ախտանիշները տուժածների արձագանքը բուժմանը մեծ վստահությամբ առաքելությանը հանգեցնում են այն եզրակացությանը, որ խոսքը քլորի մասին է` մաքուր կամ դրա խառնուրդի»,- ասել են փորձագետները:

Զեկույցում նաև ասվում է, որ քլորը կիրառվել է Թալմանես, Էլ-Թամանահ և Քաֆր Զեյթ բնակավայրերում` Սիրիայի հյուսիսում: Իսկ թե ով է այն կիրառել, չի նշվում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել