Panorama.am-ը գրում է.
Երևանում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի իրականացման հարցերով փորձագետների համատեղ կոմիտեի անդրանիկ նիստը:
ԱԳՆ-ից հաղորդում են, որ իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշել է, որ միջմարդկային շփումների խրախուսումը, հասարակությունների միջև շարժունակության բարձրացումն ու միգրացիայի արդյունավետ կառավարումը կարևոր տեղ են զբաղեցնում ՀՀ-ԵՄ օրակարգում, և այդ ոլորտներում վերջին տարիներին էական առաջընթաց է արձանագրվել: Նախարարի տեղակալը կարևորել է վիզաների դյուրացման համաձայնագրի դրույթների պատշաճ իրականացումը և հանրության իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2014/09/10/visa/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



