Panorama.am-ը գրում է.
ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը քիչ առաջ Ազգային Ժողովում ընթացող ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ճակատագրի մասին հարցը: Ընդդիմադիր պատգամավորը ասաց, որ ամիսներ առաջ նամակով հետաքրքրվել էր, թե որքանով են համապատասխանում իրականությանն այն լուրերը, որ մարզահամերգային համալիրը լինելու է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում: Ու թեև հուլիսի վերջին նրան պատասխանել են, որ համալիրի 100 տոկոս բաժնետոմսերը գտնվում են Մուրադյան ընտանիքի մոտ և Պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի մարզահամերգային համալիրի հետ, այդուհանդերձ հետագան բոլորիս է հայտնի:
«Այնպես չէ, որ մենք դեմ ենք, որ այդ կառույցը լինի պետության հաշվեկշռում, բայց ինչու ոչ Սպորտի կամ Մշակույթի նախարարությունը: Արդյո՞ք ավելի քիչ եք վստահում այս նախարարություններին»,- հետաքրքրվեց Լյուդմիլա Սարգսյանը:
Արձագանքելով հարցին` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ քիչ վստահելու խնդիր նշված նախարարությունների հանդեպ, իհարկե, չկա: Այնուհետ ասաց, որ իրականում ՊՆ-ն չէ և որևէ պետական կառույց չէ, որ կարող է արդյունավետ կառավարել այդ շենքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



