Youandworld.am-ը գրում է.

Մեր դարաշրջանում ավելի դժվարին են դարձել կին-տղամարդ հարաբերությունները:Մեծամասամբ կանայք ասում են, որ տղամարդկանց հետ հարաբերություններ չեն սկսում,քանի որ հիմա «լավ տղամարդ չկա»: Նրանք բողոքում են, որ տղամարդկանց մեծ մասըմանկության շրջանը դեռ չի անցել` չվերցնելով կյանքի պատասխանատվությունն իր վրա,իսկ այն տղամարդկանց հետ, որոնց ինչ-որ չափով «լավ»-ն են համարում, չեն սկսումհարաբերություններ` պատճառաբանելով, որ գրավիչ չեն, և վերջապես այնտղամարդկանց, որոնց գրավիչ են համարում, համարում են նաև «սիրտ կոտրող»:

Ի՞նչ է պատահել. բոլոր «լավ տղամարդկանց» քամին քշել է հեռո՞ւ:

Այս հարցի պատասխանը կարելի է տալ կենսաբանական և մշակութայինտեսանկյուններից, որտեղ տարօրինակ բացեր են առաջացել:

Ինչո՞ւ են կանայք կարծում, որ հիմա լավ տղամարդ չկա:

Ինչպես բոլորս գիտենք, հարաբերությունների հիմքում սերն է ընկած: Ըստ մարդաբանՀելեն Ֆիշերի` կա սիրո երեք տեսակ`

Կիրք - սեքսուալ ձգողականություն զգալ։

Գրավչություն - հրապուրանքի, հմայքի զգացողություն։

Կապվածություն - կապ զգալ` կիսելով օջախը, ծնողական պարտականությունը, հասունպաշտպանվածությունը, ապահովությունը:

Վերոնշյալ յուրաքանչյուր սիրո տեսակ կարող է առաջանալ տարբեր աղբյուրներից ևտարբեր մարդկանց մոտ տարբեր ձևերով դրսևորվել: Մի կին կարող է կիրք, հմայք ևկապվածություն զգալ միևնույն տղամարդու հանդեպ (սա իդեալական տարբերակն է),իսկ մեկ ուրիշը կարող է կիրք զգալ մեկի հանդեպ, բայց կապված լինել մեկ ուրիշտղամարդու:

Ինչպես նշվեց, սիրո տեսակները տարբեր պատճառներ ունեն: Կիրքը ևհմայքը սկզբնական և անկառավարելի զգացումներ են. գրեթե անհնարին է որոշել, թե ով էձեզ գրավելու կամ հմայելու: Կանանց համար կարող է գրավիչ լինել ֆիզիկականգեղեցկությունը, սոցիալական դիրքը, ֆինանսական կարողությունը,հաստատակամությունը, կայունությունը, խելքը և այլն:

Կապվածությունն ավելի գիտակցական մակարդակի վրա ես ընտրում. դուհնարավորություն ունես որոշելու` ում հետ ապրել, ինչպես կիսել ծնողականպարտականությունները և ում վրա ապահովության հույսը դնել: Այդ պատճառովկապվածության ընտրության որոշման վրա մեծամասամբ ազդում է մշակույթը: Նույնիսկորոշ կանայք իրենց համապատասխան զույգին ընտրելու «ցանկությունների ցուցակ»ունեն:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել