Ladynews.am-ը գրում է.

Կոսմետիկան համարվում է կանանց ամենազդեցիկ գործիքներից մեկը և գեղեցիկ սեռի ներկայացուցիչների կյանքում կարևոր դեր է խաղում: Մեզանից շատերը կոսմետիկա ընտրելիս բավականին զգուշություն են ցուցաբերում և ճիշտ էլ անում են: Չէ՞ որ մեր օրերում անգամ թանկարժեք մասնագիտացված խանութներում կարելի է հանդիպել կեղծ ապրանքի:

Ճանաչել կեղծ արտադրանքը կարելի է մի քանի չափորոշիչներով.

Փաթեթավորման արտաքին տեքստը

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել փաթեթավորմանը. կոսմետիկ միջոցը պետք է լավ ամրակայված լինի տուփի մեջ: Բացի այդ` փաթեթավորման վրա չպետք է լինի և ոչ մի արատ` պատռվածքները, ճմռթված կամ անհամաչափ պատրաստված տուփը, նախևառաջ խոսում են այն մասին, որ ձեր առջև կեղծ արտադրանք է: Ստվարաթուղթը, պոլիէթիլային թաղանթը կամ սովորական թուղթը, որոնցից պատրաստված է փաթեթավորումը, պետք է որակյալ լինեն` ոչ մի անհարթություն, կտրվածք, սոսնձի մնացորդներ կամ կպչուն ժապավեններ դրա վրա չպետք է լինեն:

Տուփի վրայի գրությունները

Տուփը ձեռքն առնելով` ուշադիր ուսումնասիրեք դրա վրայի գրությունները: Կեղծ ապրանքների վրա ապրանքանիշի անունը փոփոխված է` դրանում բացակայում կամ փոխված են լինում մեկ կամ մի քանի տառեր: Իրական կոսմետիկ արտադրանքի վրա անպայման պետք է լինեն ոչ միայն ապրանքի անվանումը, այլև տեղեկություններ արտադրողի, բաղադրության, պահպանման եղանակների ու ժամկետների մասին: Տուփի վրայի բոլոր տառերը պետք է հստակ երևան, իսկ ներկը չպետք է մաքրվի կամ մատների վրա հետքեր թողնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել