Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով կմեկնի ԲրյուսելSlaq.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, որտեղ կքննարկվեն 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության արտաքին գործերի տնօրինության ղեկավար պարոն Ջորդի Քուրելի և բարձրագույն կրթության և Էրազմուս ծրագրի ղեկավար պարոն Ադամ Թայսոնի հետ:
Կքննարկվեն նաև Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքների, Բոլոնիայի գործընթացի համատեքստում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին Եվրահանձնաժողովի շարունակական աջակցության հետ կապված այլ հարցեր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել