Մամիկոն Խոջոյանի հարազատները  Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ-ում հայց են ներկայացրելPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանական գերության մեջ խոշտանգված տարեց հայ գյուղացի Մամիկոն Խոջոյանի գործը հինգշաբթի օրը պաշտոնապես ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Խոջոյանի երեք զավակները գանգատ են ներկայացրել «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ և «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոն»-ի աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն:

Խոջոյանի ընտանիքը պահանջում է Ադրբեջանի կառավարության նկատմամբ քրեական հետապնդում` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, որոնք արգելում են սպանությունը, խոշտանգումը, անմարդկային վերաբերմունքը և խտրականությունը: Նրանք նաև կոչ են անում լսել Ադրբեջանի իշխանությունների կողմից խոշտանգումների ենթարկված քաղաքացիների համանման գործերը, ներառյալ Արթուր Բադալյանի և Կարեն Պետրոսյանի գործերը:

«Սա առանձնահատուկ դաժանության վառ օրինակ է անօգնական 77-ամյա մարդու նկատմամբ»,-ասել է ՄԻՊԵԿ իրավախորհրդատու Վահե Գրիգորյանը, ով ներկայացնելու է Խոջոյանի ընտանիքը Եվրոպական դատարանում:

«Խոջոյանը գերության սկզբից ևեթ ենթարկվել էր դաժան և վատ վերաբերմունքի, ինչը վերջնական արդյունքում հանգեցրեց նրա մահվան: Մենք դիմում ենք ՄԻԵԴ` Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության կանչելու իր կատարած ծանր հանցագործության համար և ապահովելու, որ վերջ դրվի այդպիսի վերաբերմունքին»,- ասել է ԸԻԿ փաստաբան Քրիստինա Գևորգյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել