Երեք  ամսեկան Փոլ Մուքիստան ծնվել է 4 ոտքերով և 4 ձեռքերով: Նա ծնվել է Ուգանդայում՝ Նաբիգինգո գյուղում: Նրա ծնողները՝ Մարգարետ Ավինոն և Բոնիֆեյս Օկոնգոն, երեխային տարել են մոտակա հիվանդանոց, սակայն նրանց ասել են, որ բժիշկներն անզոր են որևէ բան անել: Նրանք չեն հուսահատվ ել դրանից հետո, այլ իրենց նորածին երեխային տարել են Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայի Մուլագո հիվանդանոցը:  Բժիշկները պարզել են, որ երեխան ոչ միայն 4 ավելորդ վերջույթ ունի, այլև նրա սիրտն ու լյարդը սխալ կողմերում են գտնվում: Սա դեռ ամենը չէ: Հետազոտության ընթացքում պարզվել է նաև, որ երեխան ավելորդ կրծքավանդակ ունի: Երեխայի կոնքային ոսկորի մի մասը սերտաճած էր պարազիտային երկվորյակի ոսկորի հետ: Վիրաբույժները երեք ամիս սպասեցին, որպեսզի երեխան այնքան մեծանա, որ կարողանա դիմանալ վիրահատությանը:  Երեք ժամ տևած վիրահատությունը բարեհաջող անցավ: Այսպիսի վիրահատություններից հետո հաճախ բարդություններ են առաջանում, սակայն բարեբախտաբար տվյալ դեպքում հետվիրահատական շրջանում որևէ լուրջ բարդություն չառաջացավ: Երեխան դեռ ապաքինման փուլում է, սակայն բժիշկների գնահատմամբ նրա վիճակը կայուն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել