Օրանժի բաժանորդ եմ ու մեկ ամիս չվճարեցի հեռախոսի գումարը (չէի ուզում այդ ամիս օգտվել օրանժից) իմ մյուս հեռախոսի համարից էի օգտվում, երբ եկավ վճարման պահը պարզեցի, որ ես պետք է վճարեմ նաև այն մեկ ամսվա համար, որի ընթացքում ես այդ քարտը չեմ օգտագործել ու ընդհանրապես այդ քարտը չի գործել, փաստացի կասեցված են եղել ելքային զանգերը, ՍՄՍ-ները, ինտերնետ հնարավորությունը և այլն: Այսինքն՝ ինձ ծառայություն չի մատուցվել, բայց ես պարտավոր եմ ծառայության համար վճարել: Կամ կոպիդ ասեմ՝ գնում եք հագուստի սրահ, մի հատ վերնաշապիկ եք տեսնում ուզում եք գնեք, բայց ասում եք այս ամիս չեմ գնի թող մնա մյուս ամիս կվերցնեմ, հաջորդ ամիս գնում եք խանութ ու ձեզ ասում են՝ դուք պետք է վճարեք կրկնակի, որովհետև դուք մեր հագուստը մեկ անգամ անցած ամիս տեսել եք:
Հ.Գ. Այս հարցը պետք է շուտափույթ լուծում ստանա,,, Չմատուցված ծառայության համար գումար չի կարելի գանձել...



