1. Հովհաննես Պողոս 2-րդի պապության օրոք սրբերի դասին է դասվել 500 մարդ: Դա ավելի շատ է, քան դրան նախորդող 500 տարիների ընթացքում:
2. Սուրբ Պետրոսը (1-64 թվականներ) առաջին պապն էր: Նրանից հետո եղել է ևս 264 պապ:
3. ԱՄՆ-ում ամենաշատ եկեղեցիներ ունեցող նահանգը Տեխասն է, որտեղ կա շուրջ 17000 եկեղեցի:
4. Ամենահին կրոնական գրությունները գտնվել են Մեռյալ Ծովի մոտ գտնվող քարանձավներից մեկում՝ ապաստան փնտրող հովվի կողմից: Այդ գրությունները ստեղծվել են 100 թվականին:
5. Ռումինացի իշխան Վլադ Ցեպեշը, ով դարձել է Դրակուլայի նախատիպը, ժամանակին հոգևորականի կրթություն է ստացել:
6. Time ամսագրի շապիկին ամենից հաճախ հայտնված կինը Մարիամ Աստվածածինն է:
7. Ռոբիգուսը հռոմեական դիցաբանությունում ժանգի աստվածն էր:
8. Իսահակ Նյութտոնը անգլիկան եկեղեցու հոգևոր հովիվ է եղել:
9. Ացտեկները ամեն տարի 15000 մարդ էին զոհաբերում Արևի աստծուն:
10. Հին հռոմեացիները հավատում էին Վերմինուս աստծուն, ով կովերին պաշտպանում էր գլիստերից:
11. Հին եգիպտացիները ավելի քան 2000 աստվածների էին հավատում:
12. Հին հռոմեացիները բազմաթիվ «կենցաղային» աստվածների էին հավատում: Օրինակ Կարդեան դռների փակաղակների դիցուհին էր, իսկ ֆորկուլուսը՝ դռների:



