«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվելPanorama.am-ը գրում է.

Արգելված վայրից` Կոտայքի մարզի Կապուտան, Ջրաբեր և Ֆանտան համայնքներց մեծ ծավալի սև հող տեղափոխելը չխոչընդոտելու ու վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց ապօրինի վարձատրություն ստանալու գործով երրորդ մեղադրյալն է ներգրավել:

Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ սեպտեմբերի 3-ին որպես մեղադրյալ է ներգրավել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հենրիկ Մարտիրոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312 պրիմ հոդվածի 2-րդ մասով:

Ձեռք բերված տվյալների համաձայն, Արմեն Լամբլաջյանը, ով մեղադրյալի կարգավիճակում էր օգոստոսի 29-ից, Հենրիկ Մարտիրոսյանից պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն: Ըստ քրեական գործի նյութերի, գումարը Լամբլաջյանին է փոխանցել նույն տեսչության աշխատակից Զարզանդ Կարապետյանի միջոցով:

«Այս բոլոր երեք անձինք էլ մեղադրյալի կարգավիճակում են: Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարձատրություն տալու համար, Լամբլաջյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ 311 պրիմ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 311 պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, Կարապետյանին՝ Քրեական օրենսգրքի 311 պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Կարապետյանի և Լամբլաջյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ Մարիտիրոսյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին»,-հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել