Galatv.am-ը գրում է.

Լիբերիան բախվել է իր գոյությանը սպառնացող «լուրջ վտանգի հետ», քանզի Էբոլա մահացու վիրուսը տարածվում է «անտառային հրդեհի նման»,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը:

Բրաունի Սամուկայը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև, միջազգային հանրության արձագանքը միանգամայն զուսպ է անվանել: Նրա խոսքերով` վիրուսի դեմ պայքարելու համար Լիբերիան չունի ոչ ենթակառուցվածքային հնարավորություններ, ոչ մասնագետներ, ոչ էլ ֆինանսական ռեսուրսներ:

Պաշտպանության նախարարության ղեկավարը հայտարարել է, որ առողջապահության թույլ համակարգը չի կարողանում պայքարել համաճարակի հետ: «Մահացու Էբոլա վիրուսը հանգեցրել  է մեր պետության բնականոն գործունեության խաթարմանը»,- ասել է նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել