Նոր զեկույց` հատուկ դպրոցների մոնիթորինգի արդյունքներովPanorama.am-ը գրում է.

Մենք ծանոթացել ենք հաշվետվությանը և հիմնականում համաձայն ենք դրանում տեղ գտած նկատառումների ու խնդիրների, ինչպես նաև առաջարկների հետ: Կարելի է առանձնացնել երկու խնդիր` հատուկ դպրոցների պայմաններ ու հատուկ դպրոցներում գտնվող, սովորող ու ապրող երեխաների խումբ, որոնք այդտեղ չպետք է գտնվեն և այդտեղ են սոցիալական խնդիրների պատճառով: Այս հարցում պետք է համատեղենք բոլորիս ջանքերը` գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կառույցների, որպեսզի կանխենք այն երեխաների մուտքը հատուկ դպրոցներ, որոնք չունեն հատուկ կրթության կարիք. երեխաները սոցիալական խնդիրների պատճառով չպետք է կտրվեն ընտանիքից: Այս մասին ԿԳՆ և ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունների ենթակայության տակ գտնվող հատուկ կրթական հաստատությունների մոնիթորինգի երրորդ զեկույցի ներկայացման և քննարկման մեկնարկն ազդարարող հանդիպմանը հայտարարեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

Տարիներ առաջ նախարարի խնդրանքով ստեղծված մոնիթորինգի խմբի զեկույցն ամփոփում է նախորդ տարին: Լրագրողների հետ ճեպազրույցում Ա.Աշոտյանը նշեց, որ այն հնարավորություն է ընձեռում նախարարությանը հստակ տեսնել առկա իրավիճակը հատուկ կրթական հաստատություններում, ընդ որում խոսքն այստեղ ոչ միայն կրթության իրավունքի իրացման մասին է, այլ դա իրականացնելու համար զուգորդված այլ երևույթների. «Տարիներ առաջ հասարակությունը ցնցվում էր հերթական ահասարսուռ պատմությունից, որ տեղի էր ունենում այս կամ այն հատուկ դպրոցում: Մենք ունենք երեխաների իրավունքների խախտման աղաղակող դեպքեր, որոնց մի մասը սպրդում էին մամուլից, մի մասը` ոչ և կարող եմ այսօր փաստել, որ անկախ նրանից բազմաթիվ խնդիրներ պահպանվել են այս ոլորտում, բուն երեխայի իրավունքի խախտման ցայտուն և աղաղակող, բռնության դեպքերի փաստեր մենք չունենք: Սա համատեղ աշխատանքի արդյունք է»:

Նա նաև  ավելացրեց,  որ խնդիրների մեծ մասը կապված է հաստատությունների շենքային պայմանների հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել