
Ասում են, որ երջանկությունը փողի մեջ չէ, սակայն մենք այնուամենայնիվ ցանկանում ենք հնարավորինս շատ փող ունենալ: Որոշ մարդիկ լավ գիտեն, թե ինչպես աշխատել այնքան գումար, որպեսզի ապահովեն ոչ միայն իրենց, այլև իրենց թոռներին ու ծոռներին: Մինչդեռ այլք անգամ ծայրը ծայրին չեն կարողանում հասցնել: Անդրեյ Մակրիցայի ու Ալեքսանդր Գոլդենբերգի գրքում առանձնացված են որոշակի տարբերություններ աղքատների ու հարուստների միջև: Այս մտքերի մի մասը գուցե կարծրատիպային են, բայց կան և այնպիսի մտքեր, որոնք արտացոլում են ճշմարտությունը:
- Հարուստը խնայում է իր միջոցներն ու ժամանակը:
- Աղքատը մինչև վերջին կոպեկը ծախսում է աշխատածը, իսկ հարուստը գործի մեջ է ներդնում իր աշխատածը:
- Աղքատը շռայլորեն թեյավճար է թողնում, իսկ հարուստը զուսպ է այդ հարցում:
- Աղքատը գնում է ապրանքն այն գնով, որով այն վաճառվում է, իսկ հարուստը սակարկում է:
- Աղքատը գնում է ամենաէժանը և սիպված է լինում կրկնակի թանկ վճարել դրա դիմաց:
- Հարուստ մարդը երբեք ավելորդ գումար չի ունենում, իսկ աղքատը ունենում է:
- Հարուստը գրեթե երբեք իրեն թույլ չի տալիս չնախատեսված գնումներ անել, մինչդեռ աղքատն ավելի ազատ է այդ հարցում:
- Ապահովված մարդու սկզբունքը. «Մենք այնքան հարուստ չենք, որպեսզի մեզ թույլ տանք էժանագին ապրանքներ գնել»:
- Աղքատն օգնում է աղքատներին, իսկ հարուստը՝ հարուստներին:
- Հարուստը գումարը ներդնում է այնպիսի գործի մեջ, որը եկամուտ կբերի, իսկ աղքատը՝ այնպիսի գործի մեջ, որը կծածկի ծախսերը:
- Ի տարբերություն աղքատի՝ հարուստը գիտի, թե ինչի վրա է ծախսել յուրաքանչյուր կոպեկը:
- Աղքատն աչքի է ընկնում վերացական մտածողությամբ, իսկ հարուստի մտքում ստույգ թվեր են:
- Աղքատն ատում է հարուստին, իսկ հարուստն անտարբեր է աղքատի հանդեպ:
- Աղքատը հարուստից տարբերվում է անհամբերությամբ ու շտապողականությամբ:
- Ամեն հարուստ չէ, որ իսկապես հարուստ է:
Այստեղ կարող եք ընթերցել նաև իմաստուն մտքեր հարստության և աղքատութան մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել