Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ մի կին անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ կառավարման կենտրոնից ռադիոկապով կամրջի մոտ ծառայություն կատարող կարգախմբերին հրահանգվել է, որպեսզի նրանք շտապ մոտենան կամրջին: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Սուրեն Ջաբաղյանն ու տեսուչ Էդիկ Մկրտչյանը քաղաքացիների օգնությամբ մոտ 10 րոպե բանակցել են այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին, սակայն, ականատեսների պատմելով, նա անընդհատ պնդում էր, որ այդպես է որոշել. «Չեմ ուզում ապրել, իմ որոշումը վերջնական ա, պետք ա ցած նետվեմ»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել