Galatv.am-ը գրում է.
Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է:
Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել է Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված և փակվող երկաթե մահճակալները փոխարինելու և յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտության մասին: Պաշտպանության նախարարությունն այս խնդիրներին պատշաճ լուծում է տվել. տեղադրվել են համապատասխան նմուշի մահճակալներ, ապահովվել է պահանջվող բնակելի տարածքը:
Ազատազրկված զինծառայողների կարգապահական գումարտակում արձանագրվել են անմխիթար բնակելի պայմաններ, որոնց բարելավման նպատակով Պաշտպանության նախարարությունն այս տարի արդեն նախատեսում է վերանորոգման և նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքներ: Բացի դրանից՝ այժմ մեկուսարաններում և կարգապահական գումարտակում լրացվում են դատապարտված զինծառայողների հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման մատյանները, որոնք մինչ այդ առկա չէին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



