Չեմ կարողանում ընդունել,երբ ասում են,որ Ադրբեջանը,եթե կարողանար հաղթել,ապա կսկսեր պատերազմը: Այսինքն,եթե վաղը ադրբեջանական խանը,իր հիմարության աստիճանը ստուգի և հարձակվի,ուրեմն վերջ,ուրեմն նրանք կարող են հաղթել?: Այս միտքը անընդհատ,տարիներ շարունակ մարդկանց տալուց առաջ,մտածել եք հնարավոր հետևանքների մասին?Այսինքն պատկերացրել եք,որ վաղը հարձակվեն քանի մարդու մոտ է խուճապ սկսելու.հիշելու են ձեր արտահայտած միտքը և երևակայությանը զոռ տալով համոզեն ուրիշներին,որ ադրբեջանը ուրեմն կհաղթի,որ հարձակվել է: Միտքը ձևակերպելիս ամեն բառնել կարևոր է: Ավելի խելամիտ է ասել,եթե Ադրբեջանին թվա,որ ինքը կհաղթի ,ապա կհարձակվի: Մանրուք է թվում,բայց սա բառախաղ չէ: Նրանց 90 ականներին էլ թվաց,որ կհաղթեն,բայց չհաղթեցին,պատերազմի մի քանի փուլերում,նախորդ փուլերի պարտություններից հետո ևս նրանց թվում էր,որ կհաղթեն,բայց էլի պարտվում էին: 2014_ի հուլիս-օգոստոս ամիսների միկրո պատերազմից առաջ էլ նրանց թվաց,որ կհաղթեն և դիմեցին միկրո հարձակումների և պարտվեցին: Այսպիսով լինենք մեր խոսքերում ուշադիր.իրենց թվալը,որ կհաղթեն այլ բան է,իսկ եթե կարողանան հաղթել կհարձակվենը՝այլ: Վաղը,եթե ադրբեջանը հարձակվի,դա ոչ թե նրանից է,որ կարող են հաղթել հարձակվել են,այլ՝նրանց այդպես է թվում,և քիթները քարին կառնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել