Հանդիպումներ և ոչ միայն...
Գրքերի ֆլեշմոբը երեկ լայն թափ հավաքեց, մի պահ այդ ֆլեշ մոբը կործանվում էր, բայց ինչ խոսք գիրքը մնում է գիրք, ինքն իրեն պահեց ու նորից առաջ սլացավ: Գրքերի մեջ է մեր անցյալը, մեր ապագան ու մեր ներկան: Ամեն մի գիրք ասելիք ունի ու այդ ասելիքը պետք է հասկանալ:
Ռեկտորի շուրջ սկանդալը մեկ փորձում է թեժանալ, մեկ էլ հանդարտվում է: Ասել եմ ու կասեմ, չեմ հավատում, որ այդ նամակագրությունը ռեկտորին է պատկանում, բայց ոստիկանությունը պետք է այս հարցը շուտ բացահայտի ու մեղավորին պատժի, որպեսզի այսպիսի դեպքեր այլևս տեղ չունենան մեր առօրիայում:
Քառյակենք երեկ հանդիպեցին ու 12 կետի փոխարեն հիմա էլ 8 կետ են առաջ քաշում: Չե՞մ հասկանում, այս մեկ ամսվա ընթացքում ի՞նչ դրական փոփոխություններ եղան, որ 12-ից 8 դարձան: Ինչ լավա չէ, որ մի հատ էլ ամիս անցնի 4 կդարձնեն: Մինչև հունվար բոլոր պրոբլեմները փաստորեն կլուծվեն ու կետերի թիվը կհավասարվի 0-ի:«Так держать »!!!
Քառյակի բեղումնավոր քննարկումների արդյունքում առաջացավ Ծառուկյան-Լևոն Տեև-Պետրոսյան հանդիպման անհրաժեշտությունը: Բա 8 կետ կար այդ ամենը պետք էր քննարկել չէ՞, բայց մի բան եմ ուզում խնդրել հաջորդ անգամ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանը թող գնա հանդիպման, այլ Պարոն Ծառուկյանը, ոնց էլ չլինի Լևոն Տեր-Պետրոսյանը մեր առաջին նախագահն է եղել, սուբորդինացիան էլ գեղեցիկ բառ է, թե չէ սուբորդինացիան չի պահպանվում ու կարդաբալետ է ստեղծվում:



