Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական ցիկլը մեկնարկեց ևս երեք խմբում:
A խմբում անչափ լարված է անցել Չեխիա-Հոլանդիա հանդիպումը:
Բոլորին թվում էր, թե խաղն ավարտվելու է 1:1 հաշվով, սակայն ավելացված առաջին րոպեին չեխ հարձակվող Վացլավ Պիլարժը հաղթանակ է պարգևել իր թիմին:
Սենսացիոն հաշիվ է գրանցվել Ռեյկյավիկում, որտեղ Իսլանդիայի հավաքականն երեք անպատասխան գնդակ է ուղարկել Թուրքիայի հավաքականի դարպասը:
Ղազախստան-Լատվիա խաղում հաշիվն այդպես էլ չի բացվել:
B խմբում Անդորրայի հավաքականը սեփական հարկի տակ զիջել է Ուելսի ընտրանուն՝ 1:2: Նույն հաշվով բոսնիացիները զիջել են Կիպրոսի հավաքականին:
Այս խմբում ընդգրկված են նաև Բելգիայի և Իսրայելի հավաքականները:
H խմբում, միևնույն 2:0 հաշվով Խորվաթիայի հավաքականը հաղթել է Մալթայի, իսկ Իտալիայի հավաքականը՝ Նորվեգիայի ընտրանիներին:
Ադրբեջանի հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել է Բուլղարիայի ընտրանուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել