«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ խորհրդարանում առաջիկայում նոր, ուշագրավ նշանակում է տեղի ունենալու. ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը ցանկանում է իրեն խորհրդական նշանակել ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ): Չնայած այսօրվա դրությամբ Գալուստ Սահակյանը մեկ գլխավոր և 6 «շարքային» խորհրդական ունի, բայց, այնուամենայնիվ որոշվել է Լ. Սարգսյանին ևս աշխատանքի «տեղավորել»:

Մեզ տեղեկություններ հասան նաև, որ Լևոն Սարգսյանն արդեն իր շրջապատում հայտարարել է, թե շուտով Ազգային ժողով է վերադառնալու»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել