GalaTV.am-ը գրում է.

Կոկաինը հայտնագործվել է 1860թ.-ին, սակայն նրա հատկությունների մասին իմացան միայն 20 տարի անց: Այդ գիտելիքները ժամանակի ընթացքում կատարելագործվեցին եւ զարգացան՝ ձեւավորելով մեր վերաբերմունքը կոկաինի եւ այն արտադրողների հանդեպ:

01. Ինկերը եւ իսպանացի կոնկիստադորները (իսպ.՝ conquistador, թարգմանաբար՝ նվաճող) օգտագործում էին կոկայի տերեւները որպես արտարժույթ

Կոկան մշակել են սկսել անդյան քաղաքակրթությունում, մասնավորաբար ինկերը, դառնալով աշխարհում առաջին կոկաին օգտագործողները, ավելի ճիշտ նախաօգտագործողներ: Նրանք կոկաինը չէին օգտագործում մաքուր տեսքով, քանի որ այն ժամանակ դեռ չգիտեին կոկաինի փոշին ստանալ բույսից: Դրա փոխարեն ինկերը ծամում էին կոկայի տերեւները, որոնց մեջ կար կոկաինի քիչ քանակություն:
Նախկինում կոկայի տերեւները օգտագործում էին արարողական նպատակներով. դրանք հասանելի էին միայն ընտրյալներին (թագավորական ընտանիքի անդամներին, սուրհանդակներին եւ զինվորականներին):
1500 թվականներին իսպանացի կոնկիստադորների հայտնվելուց իրավիճակը փոխվեց: Սկզբում իսպանացիները ցանկացան արգելել կոկան՝ համարելով այդ բույսը «սատանայի համախոհ»: Սակայն նրանք շուտով գիտակցեցին, որ առանց այդ բարակ, օվալաձեւ տերեւներով բույսի ինկերը անարդյունավետ են աշխատում դաշտերում եւ ոսկու հանքերում: Այդ պատճառով էլ փոխանակ այն արգելելու, իսպանացիները որոշեցին օգտագործել այն որպես արտարժույթ: Ստացվում է, որ ինկերը, որոնց համար աշխատանքի համար վճարվել հասկացությունը խորթ էր, ուտում էին սեփական փողերը:

02. Կոկաինը հայտնագործվել է 1860թ.-ին հասարակ ասպիրանտի կողմից

Առաջին մարդը, ով կոկայի տերեւներից ստացավ ակտիվ բաղադրիչ, Ալբերտ Նիմանն էր՝ քիմիական ֆակուլտետի ուսանող-ասպիրանտը: Ստացված ալկալոիդը նա անվանեց կոկաին եւ նկարագրեց այն որպես նյութ՝ «անգույն, թափանցիկ բյուրեղների տեսքով, որոնք ունեին հիմնային ռեակցիա, դառը համ, խթանում էին թքարտադրությունը եւ առաջացնում էին որոշակի թմրություն եւ սառնության զգացողություն՝ լեզվի վրա պահելով»: 1860թ.-ին փիլիսոփայության դոկտորի աստիճան ստանալուց հետո Նիմանը հրատարակեց իր հետազոտությունների արդյունքները «Նոր օրգանական հիմքերի մասին, որոնք պարունակում են կոկայի տերեւները» գրքում:

Բժշկական նպատակներով կոկաինի օգտագործումը առաջարկեց հոգեբան-նորարար Զիգմունդ Ֆրեյդը, սակայն նյութի օգտակար հատկություններից մեկը՝ թմրեցնող հատկությունը, հայտնաբերվել է միայն 1884թ.-ին՝ քիչ հայտնի ակնաբույժ Կարլ Կոլերի կողմից: Ֆրեյդը խնդրեց Կոլերին, ով նրա ընկերն էր, ուսումնասիրել կոկաինի ազդեցությունը որպես հնարավոր միջոց մորֆիի կախվածությունից բուժելու համար: Հետազոտության ընթացքում Կոլերը պարզեց, որ կոկաինը կարող է օգտագործվել որպես տեղային թմրեցնող միջոց՝ ակնաբուժության մեջ: Նրա հայտնագործությունը կապում են ժամանակակից անզգայացման դարաշրջանի սկզբի հետ:

03. Հռոմի պապ Լեո XIII-ը հավանություն է տվել խմիչքին, որի հիմքում կոկայի տերեւներն են

1863թ.-ին, 15 տարի դրանից առաջ, ինչ Լեո XIII-ը դարձավ Հռոմի պապ, ֆրանսիացի քիմիկոս Անջելո Մարիանին ստեղծեց կարմիր գինուց եւ կոկայի տերեւներից խմիչք, որը անվանվեց «Vin Mariani»: Ըմպելիքը, որը ուներ խթանող հատկություն, պարունակում էր 11% ալկոհոլ եւ 1 ունցիային բաժին հասնող 6,5 միլիգրամ կոկաին, արագ հանրահայտ դարձավ էլիտայի մոտ: Լեո XIII-ը «Vin Mariani»-ը միշտ կրում էր իր հետ ոչ մեծ շշով, իսկ Մարիանիին պարգեւատրեց Վատիկանի ոսկե շքանշանով:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել