UAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրն ու «Իսլամական պետություն» խմբավորման կողմից հնարավոր վտնագները: Այս մասին հաղորդել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարի Հարֆը:

«Քարտուղար Քերին և մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր հանդիպել են գերագույն ներկայացուցիչ Էշթոնի հետ: Նրանք քննարկել են Իրանի միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունները,«Իսլամական պետություն» խմբավորման կողմից հնարավոր վտանգը, ինչպես նաև մի շարք հարցեր, որոնց շուրջ մենք ԵՄ-ի հետ համատեղ ենք աշխատում», – հաղղորդել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Համաձայն 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համատեղ գործողությունների ծրագրի՝ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Թեհրանը համաձայնության էին եկել մինչև հուլիսի 20-ը երկարաձգել այդ ժամկետը:

Աբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել