Դեռ երեկվանից ամիսներ առաջ պատահած այս դեպքը ինձ հանգիստ չի տալիս, ու մեղքի զգացումը չի հեռանում ինձնից....մինչև հիմա էլ մարմնովս սարսուռ է անցնում, երբ հիշում եմ այդ տեսարանը....ամիսներ առաջ էր, Հովհաննավանքում էնք...այնտեղ գավիթներից մեկում մի տապանաքար կա....գավիթն էինք ուսումնասիրում, երբ ամխից մի կին առանձնացավ, մանկան սայլակը մոտեցրեց տապանաքարին, համբուրեց ձեռքին գտնվող խաչը, ապա երեխային, լաց եղավ և հեռացավ....քարացած նայում էինք այդ տեսարանին, սպասում էինք, որ այդ կինը հետ է գալու, չէինք ուզում հավատալ ամենասարսափելիին....Փոքրիկն այնքան անուշ էր քնած, կարծես հրեշտակ լիներ` գանգուրները թափվել էին նրա ճակատին, այտերը վարդագույն....նա դեռ չէր գիտակցում, թե ինչ է կատարվել, որ իրեն հենց նոր լքել էին, ու լքել էր նրա մայրը...բավական երկար ժամանակ սպասում էինք հույսով, որ կգան երեխայի հետևից, որ....բայց այդպես էլ ոչ ոք չեկավ....հետո մենք հեռացանք.....տեսնես ինչ ճակատագրի արժանացավ փոքրիկը...մեղքի զգացումը այժմ տանջում է մեզ....ինչի այն ժամանակ չդիմեցինք որևէ մեկին....երևի չէինք ուզում դեռ հավատալ...Աստված իմ, պահապան եղիր նրան, ու թող աշխարհում ոչ մի երեխա լքված չլինի....


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել