10209105421in.am-ը գրում է.

Օքսֆորդի համալսարանի գիտնականները կարծում են, որ Էբոլա վիրուսը չղջիկներն են տարածում, իսկ տենդի բռնկում հնարավոր է այն 15 երկրներում, որտեղ դրանք բնակվում են, հաղորդում է Washington Post-ը:

Ուսումնասիրողները եկել են այդ եզրահանգման՝ ուսումնասիրելով կենտրոնական Աֆրիկայում վիրուսի բռնկումների պատճառները, որտեղ այն պատմության մեջ մի քանի անգամ է հայտնվել: Նրանց կարծիքով՝ հիվանդության տարածողները չղջիկներն են, որոնք բնակվում են 22 երկրների անտառներում: Ի տարբերություն այս հիվանդությունից մահացող մարդկանց և կենդանիների՝ չղջիկները միայն այն փոխանցում են:

Աֆրիկական որոշ երկրներում չղջիկներին սննդի մեջ են օգտագործում:

Այս տվյալների համաձայն՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ Էբոլայի տենդի տարածումը մեծ հավանականությամբ սպառնում է Նիգերիային, Կամերունին, ԿԱՀ-ին, Գանային, Լիբերիային, Սիեռա Լեոնեին, Անգոլային, Տոգոյին, Տանզանիային, Եթովպիային, Մոզամբիկին, Բուրունդիին, Հասարակածային Գվինեային, Մադագասկարին և Մալավիին:

Ներկա պահին վարակի դեպքեր են գրանցվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Ժողովրդական Հանրապետությունում և Սենեգալում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ Էբոլայի մահացու վիրուսը 2296 մարդու կյանք է խլել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել