Operativ.am-ը գրում է.

Ուկրաինայի  արևելքում   հրադադարի վերաբերյալ  Մինսկի արձանագրության ստորագրումը  դեռևս  չի  նշանակում ինքնահռչակ  Դոնեցկի  և Լուգանսկի Ազգային Հանրապետությունների  ճանաչում: Այդ մասին  հայտնել  է  РИА Новости գործակալությունը`  հղում  անելով Ուկրաինայի  ԱԳՆ  տեղեկատվական քաղաքականության  դեպարտամենտի  ղեկավար  Եվգենի  Պերեբիյնիսը: Գրում  է Russian.rt.com-ը:

«Ինչպես  նկատել  եք  արձանագրությունում   չեն  հիշատակվում  ԴԺՀ  և  ԼԺՀ անվանումները,  և  քաղաքացիներ  Զախարչենկոն և Պլոտնիցկին արձանագրությունը ստորագրել  են  առանց  իրենց  դիրքորոշումները հստակեցնելու», - հայտարարել  է Պերեբիյնիսը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել