Առողջ տրամաբանությունը հուշում է, որ Պոլիտեխնիկի ռեկտորի գլխին սարքում են: Ինքներդ նայեք, իբր թե, կոտրած էջում ինտիմ զրույց է ենթադրյալ ուսանողուհու հետ ու վիրավորանքներ են ԿԳ նախարարի հասցեին:
Նպատակը Թոքմաջյանին պաշտոնանկ անելն է:
Ստավկան կարա էսպես արված լինի.
ԿԳ նախարարը չի ների իրեն հասցեագրված վիրավորանքները, իսկ ուսանողուհու հետ սիլիբիլին կհանդիսանա ռեկտորի կարիերայի վերջը:
Ում էր ձեռնտու նման բան անելը.
Ենթադրում եմ, որ նախկին ռեկտոր Արա Ավետիսյանին, ով բացահայտված չարաշահումներից հետո դժկամությամբ լքեց պաշտոնը:
Կասկածի տեղիք է տալիս նաև այն, որ ջանք չէր խնայվուն, որ ինֆորմացիան հասնի ԶԼՄ-ներին: Գույները չափից դուրս խտացված էր՝ սեքս-սկանդալ, պոռնո-սկանդալ:
Ինչ-որ արհեստական ուռճացված պատմությունա՝ հակապես էս դարում, երբ կարելիա սքրինշոթ անել, թե Օբաման Facebook-ով շնորհավորելա Վարդուշ տատի ծնունդը:
Կարողա անմեղ մարդա տուժում, ով գիտի:
Իմ կարծիքն ա, ոստիկանությունում քննություն է սկսվել՝ պարզելու համար էջը իրոք կոտրած է, թե ֆոտոշոփի արդյունք է: Տեսնենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Moderator70/posts/535575023241947
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել