ArmFashion.am-ը գրում է.
Ոմանց համար դաջվածքները պարզապես գեղեցիկ պատկերներ են, ոմանց համար էլ ինքնաարտահայտման միջոց, ոմանք դրանց միջոցով ամրագրում են իրենց հիշողությունները, իսկ ոմանք էլ պաշտպանվում վատից ու չար աչքից: Առաջարկում ենք միասին ծանոթանալ մեր հերոսների հետ և փորձել հասկանալ, թե ինչու են մարդիկ առհասարակ դաջվածքներ անում:
art director: Ani Mesropyan
photographer: Diana Hakobyan
Լյուսի Աբդալյան
Տարիքը թող մնա գաղտնիք
Արվեստագետ, նկարչուհի, երաժիշտ, դերասանուհի
Մեր այս հերոսուհու համար դաջվածքները արտահայտման ձև են, որի պատճառած ցավով կրողը միգուցե ցանկանում է ազատվել մեկ այլ ցավից: Լյուսին իր առաջին դաջվածքն արել է երկուսուկես տարի առաջ, իսկ հիմա ունի արդեն 4-ը: Նա այն համոզմունքն ունի, որ դաջվածքներն ավելի շատ ոչ թե դրանք ունեցողին են փոխում, այլ դիմացինի վերաբերմունքը՝ դեպի այդ մարդը: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Լյուսիի կյանքում սկսվեց այդ շրջադարձային փուլը, փոխվեց ամեն բան, և ահա հենց այդ ժամանակ էլ սկսեցին առաջանալ այս «սպիները»՝ 1. եբրաերենով գրվածք՝ Նոր Կտակարանից, որը թարգմանաբար նշանակում է “Let us not love with words or speech but with actions and in truth (1 John 3:18), 2. երկար կարմիր գիծ, որը սկիզբ է առնում դեռ մեջցքից և ձգվում մինչև մատները. դա սիրո գիծն է, Քրիստոսի արյունը, 3. անվան սկզբնատառեր (մեջքի հատվածում դաջված է այն մարդու անվան սկզբնատառերը, ով մի քանի ամիս առաջ մեր հերոսուհու կյանքն ամբողջովին փոխեց, պարգևեց վերջինիս կյանքի ամենաերջանիկ երկուսուկես օրերը, որոնք Լուսին երբեք չի մոռանա, 4. խաչի սիմվոլ՝ ձեռքի հատվածում . սա օգնում է Լուսիին միշտ հիշել, որ նա պահպանված է:
Կարեն Հակոբյան (Shur)
33 տարեկան
Նկարիչ- մուլտիպլիկատոր
Կարենը, լինելով տատու-նկարիչ, դաջվածքն արվեստ է համարում, բայց միևնույն ժամանակ այն իր համար հոգեկան վիճակի, մտածելակերպի, աշխարհայացքի արտահայտման միջոց է: Մեր այս հերոսն իր աշխատանքային փորձառությունը հավաքելու ընթացքում եկել է այն եզրակացության, որ մարդիկ հիմնականում դաջվածքների միջոցով փորձում են «նշել» իրենց տեսակը հասարակության մեջ:
Իր առաջին դաջվածքը Կարենն արել է 1998 թվականին, իսկ հիմա դրանց թիվն անցնում է 20-ը:
Հեղինե Ասլիկյան ( Inoplanetyan)
22 տարեկան
Լուսանկարիչ
Հեղինեի համար դաջվածքը նախասիրություն է, հիշողություն, ժառանգություն, շատ դեպքերում ուղղակի գեղեցկություն, իսկ այս ամենը մի բառով չես ասի: «Յուրաքանչյուրը դաջվածք անելու իր պատճառն ունի»,- ասում է Հեղինեն և ավելացնում, որ ավելի հաճախ իրենց մասին պատմելու կամ տարբերվելու միջոց է: Մեր այս հերոսուհին իր առաջին դաջվածն արել է 17 տարեկանում, իսկ հիմա ունի արդեն 3-ը: «Իմ դաջվածքները առաջնահերթ էսթետիկա են՝ հետո արդեն իսկ իմ կողմից նշանակություն ու նույնիսկ պաշտպանիչ ուժ տված»,- նշում է նա:
Կարո Փիլիփոսյան (Pillz)
25 տարեկան
DJ
Կարոյի համար դաջվածները ամրագրված հիշողություններ են, որոնք մեկնաբանել այդքան էլ չի սիրում: Առաջին դաջվածքն արել է 2008 թվականին, իսկ այսօր ունի արդեն 10-ը: Ինչ վերաբերում է վաղ տարիքում դաջվածներ անելուն, ապա տարիքային սահմանափակում չկա, կարևորը իմաստալից լինելն է:
Նանե Կուրղինյան
25 տարեկան
Պարուսույց
Նանեի համար դաջվածները հոգու էսքիզներ են, որոնք մեր իրականության մեջ սովորաբար տարբերվելու համար են արվում: Նանեն դեռ մանկուց էր սիրում այդ «էսքիզսները» և իր առաջին դաջվածքն արել է 20 տարեկանում՝ չնայած նրան, որ վաղ տարիքում անել խորհուրդ չի տալիս: Վերջինիս ամեն մի դաջվածք տիրուհու կյանքի կարևոր մի ժամանակահատվածն է խորհրդանշում, իսկ այդ «խորհրդանիշները» նրա մարմնի վրա 5-ն են:
Նանեն այդքան էլ չի հավատում, որ դաջվածքները կարող են փոխել մարդուն, բայց ինչ վերաբերում է ճակատագրին, ապա վստահաբար պնդում է՝ այո, կարող են:
Դավիթ Միրոյան
25 տարեկան
Մաթեմատիկ, rapper
Դավիթի համար դաջվածքը մտածելակերպ է, միևնույն ժամանակ պատմություն, որն ասելիք ունի և կարող է փոխել մարդուն: Իր առաջին դաջվածքը մեր այս հերոսն արել է 20 տարեկանում, իսկ այսօր ունի թվով 6-ը, որոնք մեկնաբանել այդպես էլ չցանկացավ:
Ինգա Մուրադյան
29 տարեկան
Մարկետինգի ու վաճառքի մասնագետ
Ինգայի համար դաջվածքը տվյալ մարդու կյանքից դրվագներ են, որոնք պատմում են իրենց տիրոջ անցած ճանապարհի մասին: Ինգան իր առաջին դաջվածքն արել է 25 տարեկանում և շուտով կունենա արդեն երրորդը: Նրա դաջվածքները շատ տարբեր են և յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը (1. մեջքին Ին-Յանն է, որը խորհրդանշում է կյանքի սկիզբը, աշխարհի լույսն ու մութը, չարն ու բարին, կինն ու տղամարդը, իսկ մեջտեղում վիշապ է՝ կյանքի երկու հակադիր կողմերի միջև հավասարակշռությունը պահպանողը, 2. ձեռքին ընտանիքի անդամների անուններն ու ծննդյան ամսաթվերն են):
Ինգան հավատում է, որ յուրաքանչյուր դաջվածք, որն իմաստալից է, միանշանակ ունենում է իր ազդեցությունը կրողի վրա: Այս ամենի հետ մեկտեղ կարևոր է նաև այն, թե որքանով ես հավատում քո դաջվածքի նշանակությանը և ինչպես է փոխվում քո վերաբերմունքը դեպի այդ երևույթը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ














