Ուսումնասիրելով ռումինահայերի պատմությունը եւ թողած հարուստ ժառանգությունը, անհնար է այն պատկերացնել առանց եկեղեցաշինությամբ: Այսպիսով հայկական հետքերը Ռումինիայում մեզ բերում են Բոտոշան քաղաք եւ հատկապես քաղաքի ամենահին եւ գեղեցիկ շինություններից մեկին՝ Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցին: Բոտոշանի Ս.Մարիամ Աստվածածին եկեղեցին 14-րդ դարի կառույց է, կառուցվել է 665 տարիներ առաջ և համարվում է Եվրոպայի հնագույն հայկական եկեղեցին: Մայր Տաճարի բեմապատի որմնանկարներից կարելի է ենթադրել, որ կամ նրանցից մեկի հեղինակն է ազդվել մյուսից եւ կամ էլ, որ նրանք ունեցել են պատկերագրական մի ընդհանուր սկզբնաղբյուր: 18-րդ դարում կատարված նորոգության ժամանակ ողջ բեմի հատակը պատել են տապանաքարերով: Եկեղեցու երկու ավանդատներից մեկում դրված են նորոգության պատճառով բեմից հանված բեմանկարները իսկ մյուս՝ առավել մեծ ավանդատուն սրահը, որը նաեւ մատուռ է, իր խորշերով տեղային մի թանգարան է, որի որմնապատերի ապակյա դարակների փեղկերում խնամքով ու ճաշակով շարված են եկեղեցու ծիսաարարողական առարկաները, որոնք արդեն դարձել են եկեղեցական արվեստի նմուշներ: Եկեղեցու ներսի որմնանկարները եւ ցուցադրվող առարկաները ակամայից հիշեցնում են Մինաս Թոխատեցու՝ դեռեւս 1551թ. վերաբերվող տողերը: Այս եկեղեցու ներքին հարդարանքի ու եկեղեցական սպասքի գեղեցկության ու շքեղության մասին Տիրամորը նվիրված այս եկեղեցին եւս գտնվում է քաղաքի երբեմնի հայկական թաղամասում եւ կրում է Հայկական թաղամաս անվանումը եւ այս թաղ ամասի ծայրին հայերը 1795թ. կառուցել են քաղաքի երկրորդ՝ Ս Երրորդության եկեղեցին: Այն եւս ունի զանգակատուն, աշտարակ, որի ոլորագալար աստիճաններով վեր ենք ելնում մինչեւ առաջին դիտակետի պատուհանը: Ս Երրորդությունը թեեւ անհամեմատ ավելի մեծ եկեղեցի է, սակայն նա ավելի է վնասվել: Տարիներ առաջ փլվել է գմբեթը, նորոգության սկսված աշխատանքները միջոցների սպառման պատճառով ընդհատվել են նախորդ տարիներին եւ ներսում ճոճվում են ժամանակին խփված տախտակամածները: Ս Երրորդությունը թեեւ ավելի ուշ է կառուցվել սակայն անամեմատ ավելի վատ վիճակում է գտնվում, որովհ ետեւ այն կառուցել են քաղաքի հայության նվազ ունեւոր խավի համար, երբ համայնքն առավել բազմամարդ է դարձել: 18-րդ դարի երկրորդ կեսին Մինաս Բժշկյանը 1830թ. անցնելով այս քաղաքով գրել է, որ Բոտոշանը վաճառականների անվանի քաղաք է, որը 18 ժամով հեռու է Յաշից եւ գտնվում է Սուչավայի դիմաց: Այստեղ 400 տուն հայ կա եւ ունի երկու եկեղեցի՝ Սուրբ Աստվածածնի եւ Սուրբ Երրորդության անվամբ: Առաջինը կառուցվել է 480 տարի առաջ իսկ երկրորդը նորաշեն է, որի մոտ երեւում են հին շինության ավերակները: Կան նաեւ անոթներ եւ գրչագիր մատյաններ՝ բերված Անիից: Ինչպես տեսնում ենք այստե ղ մեկ անգամ եւս շեշտվում է կապը Անիի ու անիական մշակույթի հետ: Բժշկյանի հիշատակած այս 400 տուն հայերից այժմ մնացել է մի փոքրիկ համայնք հիշյալ երկու եկեղեցիները եւ հայկական գերեզմանոցը, որն ունի առավել ուշ 1884թ. կառուցված մի մատուռ: Հայկական ավանդական տապանաքարերի կողքին այստեղ կան սեւ եւ սպիտակ մարմարից կառուցված դամբարաններ իրենց մահարձաններով որոնց պատվանդաններին գերմաներեն կամ ռումիներեն նշված է, որ դրանք պատրաստվել են Վիեննայում: Քար առ քար այնտեղից սայլերի վրա դրված բերվել են եւ ամբողջացվել այստեղ: Բոտոշանի ծխական խորհուրդը գտնվո ւմ է հայկական եկեղեցու մոտ Հայկական թաղամասի սկզբում՝ կառուցված այժմյան բնակելի մի ռումինական շենքի երկրորդ հարկի բնակարանում: Առաջին հարկի եւ երկրորդ հարկի մյուս բնակարանների դռների ռումինական ազգանուններից հետո իրապես անակնկալի ես գալիս՝ այդ բնակարանի դռան վրա կարդալով, որ այստեղ է գտնվում Բոտոշանի ծխական խորհուրդը: Հաջորդ նշանավոր քաղաքը Յաշն է, որտեղ գտնվում է ՀԱՅՈՑ ԵՐԲԵՄՆԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏԸ: Յաշում է գտնվում Ռումինիայի՝ իր հնությամբ երկրորդ հայկական եկեղեցին՝ կառուցված 14-րդ դարի վերջին: 1565 թվականից սկսած երկիցս այստեղ է գտնվել Ռումինիայի ու Մոլդովիայի հայ համայքների առաջնորդանիստ կենտրոնը ինչպես նաեւ Ռումին ուղղափառ եկեղեցու պատրիարքանիստ կենտրոնը: 1608թ. Յաշով անցած Սիմեոն Լեհացին գրում է Յաշում կար երկու հարյուր տուն հայ՝ եկվոր եւ բնիկ եւ փառավոր քարե եկեղեցի իմաստուն քահանաներ եւ պերճ մեծատուններ: Նրանից ավելի քան երկու հարյուր տարի անց 1830թ. դ արձյալ Յաշով անցած Մինաս Բժշկյանը հայերի թիվը հիսուն տնով պակաս է գրել: Յաշը Պուղտանի կամ Մոլդովայի մայրաքաղաքն է: Հայերն այստեղ կառուցեցին մի քանի եկեղեցի եւ ունեին առանձին մի եպիսկոպոս այժմ սակայն այստեղ գտնվում են հազիվ 150 տուն հայեր եւ ունեն երկու քարաշեն եկեղեցի՝ Լուսավորչի եւ Աստվածածնի անվամբ: Լուսավորչի անվան եկեղեցին որը կառուցվել է 17-րդ դարի սկզբին այրվել է Մինաս Բժշկյանի այցելության շրջանում ու հետագայում այլեւս չի վերականգնվել: Բոտոշանի եկեղեցու նման պատմա-ճարտարապետական մի քանի շերտ ունեցող Ս. Աստվածածին եկեղեցին եւս նո րոգվել է ռումինական իշխանությունների կողմից եւ նորոգվել է բավականին խնամքով ու մասնագիտական հմտությամբ: Եկեղեցու հիմքերն ամրացնելիս որպեսզի հիմնային շարվածքը չմնա ամրացված շաղախի մեջ ստորին այս շերտը խնամքով կտրել հանել եւ դրել են եկեղեցու դիմաց, որը ցույց է տալիս, թե նրա հնությունը եւ թե ինչպիսին է եղել սկզբնական հորինվածքը: Ներսից եւս երեւում է, թե ինչպիսին է եղել սկզբնական 14-րդ դարավերջին կառուցված եկեղեցին, որի հին շարվածքի քարերը գտնվում են խորանի շուրջը եւ նրանց երկայնքով անցնող եզրագիծը ցույց է տալիս եկեղեցու սկզբնական վիճակÕ « գծագրումը: Եկեղեցու հնության վկայությունն են նրա տապանաքարերը, որոնք այժմ շարված են եկեղեցու բակի պարսպի երկայնքով: Յաշը քանի որ առաջնորդանիստ է եղել մի շարք տապանաքարեր ունեն առաջնորդական ու եպիսկոպոսական գավազաններ: Յաշի եկեղեցին եւս ունի իր ծխական խորհրդի կենտրոնը, որը բավականին բարեկարգ վիճակում է: Հայկական եկեղեցուց քիչ այն կողմ միանգամից ուշադրություն է գրավում 13-րդ 14-րդ դարերի հայկական կենտրոնագմբեթ եկեղեցիներին բնորոշ մի եկեղեցի, որի համաձայն հին ավանդության, ասվում է, որ այն սկզբնապես հայկական է եղել, սակայն, քանի որ առավեÕ ¬ լավ դիրք է ունեցել եւ գտնվել արքունական ճանապարհին, այն վերցվել է հայերից եւ փոխարենը տրամադրվել է այժմյան եկեղեցու տարածքը, ուր եւ 1395թ. նոր եկեղեցին է կառուցվել: Յաշը ունի իր հայկական գերեզմանոցը, որի դարպասին ռումիներեն գրված է. «Հայկական գերեզմանոց»: Ռումինիայում հայկական հետքերը այսքանով դեռ չեն վերջանում, դեռ շատ ուսումնասիրման նյութեր կան, որ փակված են այս երկրի պատմության էջերում: Սիրով՝ Տ.Հեթում քհն. Թարվերդյան Տեր Հեթում քահանա Թարվերդյան -

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել