Բլոգս ֆեյսբուքիդ վնաս չէ...Media.am-ը գրում է.

« Ես դեմ չեմ Facebook-ին: Ես կողմ եմ հնարավորինս շատ ինտերնետային հարթակներ օգտագործելուն »

Երեկ լավ լուր կարդացի. գործընկերս՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը, որոշել է շարունակել իր բլոգը: 

Շաբաթվա կտրվածքով սա Հայաստանում բլոգերի մասին երկրորդ նմանատիպ լուրն էր, որ ստանում էի: Առաջինն այն էր, որ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը բլոգ է վարում եւ իր համար օրը մեկ գրառում կատարելու կանոն է սահմանել: 

Ես ուրախանում եմ, երբ Հայաստանում հայտնի, հաջողակ, ասելիք ունեցող մարդիկ բլոգ են վարում: Ֆեյսբուքում հայտնիները, փորձառուներն ու հաջողակները շատ են, իսկ բլոգ վարելը վերջին տարիներին «մոդայից դուրս» էր կամ մոդայիկ խոսքով ասած՝ «թրենդում չէր»: 

Հայաստանում հիմա շատ ավելի քիչ մարդիկ են բլոգ վարում, քան մինչեւ 2011-2012 թվականները, երբ սկսվեց դեպի Ֆեյսբուք մասսայական արտագաղթը: Բլոգերների՝ ավելի ու ավելի շատ Ֆեյսբուքը նախընտրելու պատճառներից մեկն այն է, որ բլոգ վարելն ավելի աշխատատար է, քան Ֆեյսբուքում գրելը: 

Ասածս հիմնավորելու համար բերեմ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների«Կովկասյան Բարոմետր 2013» հետազոտության տվյալները: Ինտերնետ օգտատերերի միայն մեկ տոկոսն է ասել, որ բլոգ է վարում կամ կարդում է ուրիշների բլոգերը: Նույն հարցման մասնակիցների35%-ն ասել է, որ շաբաթն առնվազն մեկ անգամ օգտվում է Facebook-ից: 

Իմ անձնական դիտարկումներով, մինչեւ ֆեյբուքիզացիան, բլոգը որպես սեփական օնլայն ներկայության վայր ընտրողների թիվը շատ ավելի շատ էր: Սակայն բլոգը խնամք է պահանջում եւ մշտական օրիգինալ բովանդակություն, իսկ Ֆեյսբուքում «ապրելը» շատ ավելի հեշտ է:

Ես դեմ չեմ Facebook-ին: Ես կողմ եմ հնարավորինս շատ ինտերնետային հարթակներ օգտագործելուն: Facebook-ը՝ քննարկումների եւ բովանդակությունը տարածելու համար, Twitter-ը՝ տեղեկատվոթյունը արագ տարածելու, զարգացող իրադարձության մասին տեղեկատվություն ստանալու համար, Tumblr-ը՝ անիմացիոն գիֆերի, Instagram-ը՝ լուսանկարների, իսկ Flickr-ը լուսանկարները պահելու եւ տարածելու համար: Ցանկը կարող եմ շարունակել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել