Անկեղծորեն չեմ հասկանում, թե ինչու են մեր ընդդիմադիրները հայ-հույ անում Շանթ Հարությունյանի ու նրա հանցակիցների դատավճռի առնչությամբ: Սա այն եզակի դեպքերից էր, երբ հանցանքի ողջ ընթացքը տեսագրված էր ու առանց մեկնաբանությունների էլ ամեն ինչ երևում էր. բռնության կոչեր, բռնության գործադրում իրավապահների հանդեպ, բռնության գործադրում քաղաքացիների հանդեպ, հասարակական կարգի կոպիտ խախտում, պետական հասարակարգը տապալելու կոչեր ու հայտարարություններ...
Գիտե՞ք, իշխանությունը տապալելու բռնի փորձին գիտակցաբար գնացող գործիչը ունի երկու հնարավոր տարբերակ. կամ նա հաղթում ա ու զավթում ա իշխանությունը և դառնում ա «հերոս», կամ էլ իրան նստացնում են և դա լրիվ նորմալ է բոլոր ադեկվատ պետությունների ու հասարակարգերի համար: Ու ես չեմ հասկանում, թե ինչո՞ւմ է կայանում ընդդիմադիրների դժգոհությունը՝ կապված Շանթ Հարությունյանի գործով կայացված դատավճռի հետ: Ու պետք էլ չէ էմոցիաների տրվել ու անհարկի շահարկումներ անել՝ կապված Շանթի որդու տարիքի հետ: Եթե ինչ որ մեկն էլ մեղավոր ա, որ էդ երեխուն էլ են դատել, ապա դա նրա խենթ հայրն է, որ մղել է որդուն այդ քայլերին: Պետք չի էլի ամեն հարկի ու անհարկի պատրվակով Հռոմի պապուց ավելի կաթոլիկ խաղալ, հարգելի ազատատենչներ ու արդարամիտներ: Արդարադատությունը չպետք է ընտրողական լինի թե՛ Լիսկայի, թե՛ Շանթի հանդեպ ու անգամ եթե մեկի հանդեպ ընտրողական է, դա ամենևին չի արդարացնում մյուսին: