Խոսրով Հարությունյանը հայտարարել է. «Մեծ իմաստով, ես կարծում եմ, որ Սուրեն Խաչատրյանն իրեն չի սպառել պետական կառավարման համակարգում»:
Ու որպեսզի հիմնավորի այս մեծ իմաստով էլ, փոքր իմաստով էլ անհեթհեթ հայտարարությունը, որպես օրինակ բերել է Սյունիքի ինչ-ինչ ձեռքբերումները:
Մեծ իմաստով էլ, փոքր իմաստով էլ քաղաքական կամիկաձե պետք է լինես, որ նման հայտարարություն անես, որովհետև Լիսկայի կառավարման միակ ձեռքբերումը սյունիքքում եղել է այն, որ մարզը վերադարձել է ֆեոդալական-ավատատիրական դարաշրջան, դարձել է ամենաանմխիթար բնապահպանական վիճակով մարզերից մեկը, իսկ Սուրիկ Խաչատրյանն ու նրա հարազատները սպանությունները, բռնություններն ու բռնաբարությունները դարձրել են ընտանեկան «բարի» ավանդույթ: Եվ այդքանով հանդերձ, վեր կենաս ու ասես, որ Լիսկան իրան դեռ չի սպառել պետական համակարգում՝ մահապատիժ է քաղաքական իմիջի համար: Մի բան է մենակ լավ Խոսրով Հարությունյանի համար. քաղաքական դիակները քաղաքական իմիջի մասին մըտածելու կարիք չունեն, իսկ Լիսկան պետական համակարգում իրեն սպառել է ավելի շատ, քան անգամ Խոսրով Հարությունյանի պես անոխրոնիկ երևույթը:
Կից նյութն` այստեղ