Առաջարկում եմ Երևանի բարձրահարկ շենքերի աղբատար խողովակները զմրսել և գործածությունից հանել, աղտահանել շքամուտքերի կողքի աղբանոցները, և դրանք նույնպես զմրսել: Փոխարենը տեղադրել աղբարկղներ փողոցին կից տարածքներում, ինչպես արվում է 5 հարկանի շենքերի պարագայում: Եթե այդպես արվի, վստահ եմ, բարձրահարկ շենքերում առնետները և աղբի անտանելի հոտը նույնպես կվերանան: Յուրաքանչյուր բնակիչ աղբը պարտավոր է հեռացնել շենքից, այլ ոչ թե նետել այն աղբատարը, որը գնում է ուղիղ շքամուտքի հարևանությամբ: Սա քաղաքակիրթ ապրելու նվազագույն պայմաններից մեկն է: Ի դեպ ծախսերի մասով էլ բավական խնայող: Վստահ եմ, որ համատիրությունները և բնակիչներն իրենք էլ իրենց չնչին գումարներով կարող են կազմակերպել այդ հարցերը: Միայն մնում է աղբարկղներ տեղադրել ու վայրեր հատկացնել, ինչը տեխնիկական հարցեր են: Այն, որ աղբատարները բակեր մտնելով ավելի շատ վառելիք կվատնեն, փաստ է, փոխարենն ավելի արագ ու ավելի խնայող կլինի նաև աղբահանությունը, քանի որ շենքից հանելիս ավելի շատ ժամանակ է ծախսվում, քան փողոցին կից մի վայրից արկղերի դատարկումը:

Հուսամ առաջարկս կհասնի Երևանի քաղաքապետին և սրտացավ անձնակազմին: Կանխավ շնորհակալ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել