Մի բան եմ գրում ու գնամ քնեմ: Մեզնից յուրաքանչյուրի կարգավիճակը-ստատուս Սաֆարովի ու Հունգարիայի որոշման մասին ոչինչ չի փոխում: Իմ կարծիքով, մինչև այսօր Հայաստանը ճիշտ արտաքին քաղաքականություն է վարել, որը եղել է բավականին թիրախավորված, սառնասիրտ ու ամենակարևորը`նպատակային, սա կարծում եմ անհերքելի փաստ է: Նախագահի որդեգրած քաղաքականությունը մինչև այսօր արդյունավետ է եղել, թեև եղել են որոշակի սխալներ, որոնք վերջ ի վերջո ուղղվել են ու ծառայեցվել հայկական շահերին ու հայոց պետականության ամրապնդմանը: Սպասենք, սառնասիրտ լինենք, չտրվենք զգաղմունքներին ու հավատանք, որ երկրի ղեկավարը շատ լուրջ ու կոշտ որոշում կկայացնի, ինչ՞ գիտեք: Կարծում եմ, որ էս դիվանագիտական հարթության հարց է, որի պատսխանատուն ԱԳՆ նախարարն է, որն էլ պետք է պատասխան տա, ինչ կապ ունի վարչապետը, նախագահը և մյուսները, որ բոլորը պնդում են: Այն, որ այս հարցը չի մոռացվի գնա, որ սա հայկական դիվանագիտության ու Հայաստան պետության անվան ու համբավի մասին`կարծում եմ պարզ է: Սպասենք, տեսնենք, ինչպես կզարգանան իրադարձությունները: Մեր դիվանագիտությունը ուժեղ է ու արդարացված միայն ու միայն մեր աջակցությամբ ու օգնությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: