OLYMPUS DIGITAL CAMERAAraratnews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 3-5-ը Ֆրայզինգում (Հարավային Գերմանիա) տեղի ունեցավ «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպության 18-րդ միջազգային համագումարը` «Եկեղեցի, լրատվամիջոցներ, հանրային կարծիք» խորագրի ներքո:

Համագումարին մասնակցեցին 350 ներկայացուցիչներ 30 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից համագումարին ներկա էին Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Համագումարի ընթացքում քննարկվեցին եկեղեցական մամուլին և դրա զարգացմանը, ԶԼՄ-ների հետ Եկեղեցու արդյունավետ համագործակցության ուղիներին վերաբերող հարցեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել