Էմինեմը Գինեսի ռեկորդ է սահմանել ամենաշատ բառեր ունեցող իր երգով:
Երգը, որով Էմինեմը գրանցվել է Գինեսի աշխարհի ռեկորդների գրքում Rap God-ն (Ռեպի աստված) է, որը կազմված է 1560 բառից, և դրա տևողությունն ընդամենը 6.04 րոպե է. վայրկյանում միջինը 4.28 բառ: Իսկ երգի մի հատվածում, որը 15 վայրկյան է տևում, 97 բառ է արտասանվում. 6.5 բառ մեկ վայրկյանում:
Հիշեցնենք, որ երգը թողարկվել է 2013թ.-ի հոկտեմբերին և ներառված է Էմինեմի 8-րդ` The Marshall Mathers LP2 ալբոմում:
Երգի տեսահոլովակը տե՛ս ստորև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել