Բրեդ Սփիրս. 10 բան, որոնց մասին նույնիսկ չէի էլ մտածել մինչ դստերս լույս աշխարհ գալըPanorama.am-ը գրում է.

«Ինձ շատ են պատմել այն մասին,թե ինչ է նշանակում լինել հայր, ինչ ես զգում այդ դեպքում: բայց ոչ ոք երբեք ինձ չի ասել, թե ինչպիսի բացահայտումներ կարող ես անել քեզ համար, երբ աղջիկ ունենաս: Ամենը ստիպված էի ինքնուրույն ապրել սեփական փորձով: ահա մի քանի բան, որոնց ինձ ոչ ոք չէր նախապատրաստել»,- գրել  է, սյունակագիր Բրեդ Սփիրսը «Huffingtonpost»-ում թողարկված իր  հոդվածում`:

Ստորև, թարգմանաբար ներկայացնենք այն 10 կետերը, որոնց վրա ուշադրություն է հրավիրում բլոգերը:

1. Երբեք մի ասա, որ նա վաղ է սկսում հետաքրքրվել տղաներով: Մի անգամ, երբ ես ու Մերին սպորտդահլիճում էինք, նա ինձ անսպասելի ասաց. «Հայրիկ, դու տեսար այն տղային: Նա ինձ դուր է գալիս»: Մենք գնացինք մոտակա սրճարան, որտեղ նաև նրա հավանած երիտասարդն էր: Այդ ողջ ընթացքում իմ դստրիկը աչք չէր կտրում նրանից: Ես դրա դեմ ոչինչ չունեմ, Մերին իսկապես լավ ճաշակ ունի, այդ երիտասարդը նրա համար իդեալական կլիներ, միայն թե մի փոքրիկ «բայց»: Երիտասարդն այդ ժամանակ 18 տարեկան էր, մինչդեռ իմ փոքրիկի ընդամենը 3 տարին էր լրացել:

2. Ինձ ոչ ոք երբեք չէր ասել, թե ես ինչքան ուժեղ կարող եմ սիրել կնոջս: Կնոջս մինի-տարբերակի ի հայտ գալն ինձ հնարավորություն տվեց հասկանալու, թե ով է իմ սիրելի կինն ինձ համար: Նրա սովորույթները, որոնք ինձ նախկինում նյարդայնացնում էին, փոխանցվել էին մեր դստերը: Այժմ դրանք ինձ նույնիսկ հաճելի էին թվում:

3. Ինձ ոչ ոք երբեք չէր ասել, որ տակդիր փոխելը հեղափոխություն կանի կնոջ անատոմիան հասկանալու իմ բոլոր նախկին փորձերում: Ես շատ բան տեսա, երբ դստերս կեղտոտ տակդիրն էի փոխում:

4. Ինձ ոչ ոք երբեք չէր ասել, որ դստերս ի հայտ գալն ինձ ավտոմատ ֆեմինիստ կդարձնի: 

5. Ինձ ոչ ոք երբեք չէր ասել դուստր ունենալու հակառակ կողմի մասին: Այժմ ես շուկա էի գնում աղջկաս հետ: Ես չէի կարող նախկինի նման պարզապես զբոսնել փողոցում: Ամբոխի մեջ ցանկացած անծանոթ ինձ փոքրիկիս համար պոտենցիալ վտանգ էր թվում:

6. Ինձ ոչ ոք երբեք չէր ասել, որ «Butterfly Kisses»-ն աշխարհում ամենալավ երգն է: Նախկինում այդ երգն ինձ սարսափելի նյարդայնացնում էր, բայց այդ ամենը մինչ այն, երբ ես ու աղջիկս դրա տակ պարում էինք ընկերոջս հարսանիքին: Այժմ ես հեկեկում եմ այն լսելիս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել