Այսօր Զարուհի Փաստանջյանը հարցազրույց է տվել tert.am-ին ու ասել է, որ եթե Քառյակը նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջ չդնի, ոչ մի ՙՙթեժ աշուն՚՚ էլ չի լինի:
Պատկերացրեք՝ Զառան ճիշտ է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Քառյակը նման արմատական պահանջներ չի կարող դնել:
Սերժ Սարգսյանի հրաժարականը ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն չեն համաձայնի բարձրացնել:
Դե, կառավարության հրաժարականը նույնիսկ մի տեսակ անհարմար է բարձրացնել. Հայաստանում ընդունված չէ, որ խնամին պահանջի խնամու հրաժարականը:
Ընդդիմությունը չի հրաժարվի նաև մանդատներից:
Մի խոսքով, մնալու են իրենց կենսաթոշակայինի վրա. դրանից էն կողմ համագործակցությունը չի ստացվում ու պատահական չի, որ Զառան բացահայտ.,Քառյակի մյուս գործիչները ավելի զգուշավոր հասկացնում են, որ սեպտեմբերի 30-ից առանձնապես բան մի սպասեք:
Բայց երեկ մեր Զարուհու համար՝ լավ էլ թեժ եղավ:
Նիստը վարող Շարմազանով Էդոն սխալմամբ ձայն տվեց ՙՙպարոն՚՚ Փոստանջյանին:
Չնայած ո՞վ գիտի.պարոն խորհրդարանակնների զգալի մասի մոտ վաղուց որձություն չկա ու գուցե այդ ֆոնին՝ Զառան իսկապես ՙՙպարոն՚՚ է երևում...



