bfd9d_beauty-07091in.am-ը գրում է.

20-րդ դարը կոսմետոլոգիայի ոլորտում համարվում է հեղափոխական: Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն (CIDESCO) նախաձեռնություն է ցուցաբերել՝ ստեղծելու Գեղեցկության միջազգային օր, որը ամեն տարի նշվում է սեպտեմբերի 9-ին::

Էսթետիկայի և կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեն՝ աշխարհում գեղեցկության թերապիայի միջազգային ասոցիացիան, հիմնվել է 1946-ին՝ Բրյուսելում:

Գեղեցկության միջազգային տոնը պաշտոնապես նշվում է 1995 թվականից: Նշենք, որ շատ երկրներում գեղեցկության մրցույթներն անցկացվում են հենց սեպտեմբերի 9-ին:

Ի դեպ, պատմության մեջ գրանցված գեղեցկության առաջին մրցույթը անցկացվել է 1888-ին՝ Բելգիայում, իսկ առաջին «Միսս Աշխարհ»-ը կայացել է Լոնդոնում՝ 1951-ի ապրիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել