1in.am-ը գրում է.
Տարեսկզբից ի վեր Իրաքում սպանվել կամ հաշմվել է 700 երեխա, այդ թվում նաև «Իսլամական պետության» գրոհայինների կողմից լայնորեն կիրառվող մահապատիժների արդյունքում: Այս մասին հայտնել է երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Լեյլա Զերուգուին, գրում է ITAR-TASS-ը:
«Չնայած, որ տարածաշրջանում անվտանգության հետ կապված ծայրահեղ անկայուն դրությունը հապաղեցնում է մոնիթորինգի մեր հնարավորությունները` մենք գիտենք, որ տարվա սկզբից ի վեր Իրաքում 700 երեխա է սպանվել կամ հաշմվել, այդ թվում`մահապատիժների արդյունքում: Գրոհայինները 13 տարեկան տղաներին ստիպել են զենք կրել, հսկել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները կամ քաղաքացիական անձանց ձերբակալություններ իրականացնել: Մյուս երեխաներն օգտագործվում են որպես մահապարտ ահաբեկիչներ»,- ասել է գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` կառավարության հետ կապված խմբավորումները ևս «Իսլամական պետության» դեմ պայքարում գործի են դնում երեխաներին: