Խոսելով «Ազատություն» ռադիոկայանում հենց նոր Լևոն Զուրաբյանը բառացիորեն ասաց հետևյալը.
«Իր ելույթում Սերժ Սարգսյանն ասել է, որ այսուհետ ԱԺ-ն պետք է դարձնել խրամատ, ինչը նշանակում է, որ իր մտածողության մեջ մենք բոլորս ներքին թշնամի ենք և մեր դեմ պետք է պատերազմ վարել»:
Զուրաբյանի համար մեջբերեմ, թե իրականում ինչ է ասել Նախագահը.
«Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»:
Պարոն Զուրաբյան, եթե տարբերությունը չի հասկացվում օրիգինալի ու վայ- վերաշարադրման, ցավում եմ, բայց դա արդեն ինտելեկտի խնդիր է: Եթե հասկացվում է, բայց գիտակցաբար է այսպես տգիտորեն վերարտադրվում, քաղաքական պարզունակ ստորություն է: Առողջ եղեք: