Համացանցում հայտնված սկանդալային խոսակցության լուսանկարներում գլխավոր գործող անձինք են Պոլիտեխնիկի ռեկտորը՝ Հովհաննես Թոքմաջյանը և իր աշխատակցուհին, ով նաև հանդիսանում է ռեկտորի ընկերոջ աղջիկը: Հովհաննես Թոքմաջյանը առավոտից սառնասիրտ և ժպիտը դեմքին պնդում է, որ  կիբերհանցագործները կոտրել են իր էջը և որ խոսակցությունը իրականում կեղծ է, քանի որ ոչ նա, ոչ իր աշխատակցուհին իրենց բառապաշարում նման բառեր չունեն: Խոսակցության մեջ եղել է նաև վիրավորական արտահայտություններ Աշոտյանի հասցեյին: Ճիշտ է այս խոսակցությունը, թե ոչ կպարզի ոստիկանությունը, որտեղ արդեն սկսել են հետաքննությունը Թոքմաջյանի խնդրանքով:

9

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել