1in.am-ը գրում է.
Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիք Իլվեսը բացատրել է թիթեռնիկ փողկապի ընտրությունը, որը նա կրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ: Այս հարցով մեկնաբանություններն Իլվեսը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Օբամայի հետ հանդիպմանը ես թիթեռնիկ փողկապ էի կրում որպես Կոլումբիայի համալսարանի խորհրդանիշ. մենք երկուսս էլ ավարտել ենք այդ համալսարանը»,- գրել է նա:
Օբաման մեկօրյա այցով Տալլինում է եղել սեպտեմբերի 4-ին:
Իլվեսը Կոլումբիայի համալսարանում բակալավրի աստիճան է ստացել «Հոգեբանություն» մասնագիտությամբ 1976 թ.: Նա նաև այդ բուհի հետազոտությունների ասիստենտ է եղել 1974-1979 թթ., հետո գնացել է սովորելու Փենսիլվանիայի համալսարանում: Օբաման սկսել է քաղաքագիտություն ուսումնասիրել Կոլումբիայի համալսարանում 1981 թ., իսկ ավելի ուշ իրավագիտության դոկտորի աստիճան է ստացել Հարվարդում: