Life.panorama.am-ը գրում է.
Ժամանակակից աշխարհի լրջագույն խնդիրներից մեկը՝ սելեկտիվ աբորտների հարցը, լուրջ քննարկումների թեմա է դարձել ոչ միայն հանրային մակարդակով, այլև պետական բարձրագույն մարմիններում: Այս խնդրի շուրջ քննարկումները վերջերս հասել են նաև Շվեյցարիայի խորհրդարան: Խնդիրը բարձրացրել է 37-ամյա քաղաքական գործիչ Պասկալ Բրուդերերը, ով մինչև 2010 թվականը նախագահում էր խորհրդարանի Վերին պալատում՝ Ազգային խորհրդում: Նախատեսվում է, որ առաջ քաշված խնդիրը կքննարկվի աշնանային նստաշրջանի ընթացքում, որը դեռևս չի սկսվել: Սակայն մինչև նստաշրջանի բացումն էլ, Ստորին պալատի 46 անդամներից 35-ն արդեն հրապարակել են իրենց կարծիքը՝ կողմ արտահայտվելով Բրուդերերի միջնորդությանը: Նշենք, որ խորհրդարանի միասնական մոտեցումն այս հարցում կարող է հասցնել ընդհուպ նրան, որ Շվեյցարիայում ընդհանրապես արգելվի սաղմնային վիճակում երեխայի սեռը որոշելը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



