21tv.am-ը գրում է.
«Երբ հանեմ այս կոստյումը, որն ինձ նեղություն է պատճառում, կորդեգրեմ 30-40 երեխա, և նրանք ինձ մոտ կապրեն»,- El Observador պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուրուգվայի 40-րդ նախագահ Խոսե Մուխիկան։
Վերջինս նախագահի պաշտոնը ստանձնել է 2010-ի մարտի 1-ին, իսկ երեխաներ որդեգրելու մտադրությունը ծրագրում է իրականացնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո։
Ուրուգվայում օրինական են միասեռ ամուսնությունները, մարիխուանան և շրջանառությունը։ Տարօրինակ այս որոշումը տարիներ առաջ հեղինակեց և գործարկեց աշխարհի ամենահայտնի, ամենաղքատ, ամենառադիկալ նախագահը՝ 78-ամյա Խոսե Մուխիկան։
Թվարկվածի օրինականացմամբ Ուրուգվայի նախագահը երկիրն անհետաքրքիր դարձրեց թմրանյութերի տրանսնացիոնալ դիլերների համար և պետական խիստ հսկողություն սահմանեց մարիխուանայի շրջանառության հարցում։
Ի վերջո Մուխիկան Ուրուգվայը դարձրեց Լատինական Ամերկայի ամենալիբերալ երկրը, բայց ինքը հայտնի դարձավ ոչ այդ անհավանական թվացող ձեռքբերման համար։
Մարքսիստական հայացքների համար կյանքի 10 տարին բանտարկության մեջ անցկացրած Խոսե Մուխիկային աշխարհը կենդանի լեգենդ համարեց նրա ոչ նախագահական կենցաղավարության համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ