anh-2-9759-1408006938SportStar.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն պահպանում է մի օր կրկին «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու հույսը: Ինչպես հաղորդում է իտալական Tutto Mercato պարբերականը, այդ ցանկությունն ավելի ուժգնացել «արքայական ակումբի» խնդրահարույց տրանսֆերային քաղաքականության պատճառով: Մասնավորապես, Անխել դի Մարիայի տեղափոխությանը Ռոնալդուն անձամբ դեմ էր:

«Կարմիր սատանաները» նույնպես դեմ չեն Ռոնալդուի վերադարձին: Ընդ որում, Լուի վան Գալի թիմը պատրաստ է գերաստղի դիմաց 70 միլիոն ֆունտ վճարել՝ չնայած այն հանգամանքին, որ այս մրցաշրջանում արդեն լրանում է պորտուգալացու 30-ամյակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել