Իմ պատկերացմամբ` Հայաստանի անհապաղ դիվանագիտական քայլերը պետք է լինեն.
1. Հայաստանի դեսպանի հետկանչում Բուդապեշտից.
2. Հունգարիայի հյուպատոսի վտարում Երևանից.
3. Հայցի ներկայացում Հաագայի միջազգային դատարան, որում վիճարկվում է Սաֆարովի ազատ արձակման իրավական հիմքը, մասնավորապես` ինչպես է Ադրբեջանի նախագահն ազատում Սաֆարովին /եթե ուշադիր կարդաք նրա հրամանագիրը, հենց այդպես է ձևակերպված/.
4. Բանակցային գործընթացի առկախում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ծանուցում, որ իրենք անցանկալի անձինք են Հայաստանում և Արցախում, մինչև Սաֆարովի վերահանձնումը Հունգարիային...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/davit.sargsyan/posts/3192884640453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել